4693 դիտում
18:40 14-09-2022
Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները. Թաթոյան
Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները:
Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:
Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Նմանատիպ նյութեր
2284 դիտում
14:06 04-09-2020
Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները
Այս բաժնից
1066 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2068 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2668 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը