211652_close_icon
views-count40967 դիտում article-date 21:46 14-09-2022

Սյունիքի Նորավան գյուղի մոտակայքի սահմանային դիտարկվող հատվածում հրդեհը մարելու ժամանակ զինծառայողի դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

ԱԻՆ

Նմանատիպ նյութեր