211652_close_icon
views-count1771 դիտում article-date 18:12 13-10-2024

Տիգրան Ավինյանին է ներկայացվել Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը

«Էրեբունի-Երևան 2806» տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Հրազդանի կիրճում կազմակերպված «TriFest» սպորտային փառատոնով:

Միջոցառման մասնակիցներին է միացել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Փառատոնը ներառում է մանկական վազք, մեծահասակների վազք, հեծանվով անջատ մեկնարկ (Time Trial) և դուատլոն՝ ապահովելով ակտիվ ժամանց ու մասնակցության հնարավորություն բոլորի համար:

Փառատոնի շրջանակում քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացվել նաև Հրազդանի կիրճում դիտարկվող սպորտային անկյունի նախագիծը: Նախաձեռնությունը՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցինն ու «Թրայքլաբ»-ինն է: Մարզական հանգստի գոտին նախատեսվում է նվիրել քաղաքին՝ նպաստելով համայնքի սպորտային կյանքի զարգացմանը:

Նմանատիպ նյութեր