211652_close_icon
views-count17948 դիտում article-date 15:51 02-12-2022

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ ահազանգ է ստացվել, որ Սպիտակի դատարանում ռումբ է տեղադրված․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ժամանել են Սպիտակի փրկարարներն ու Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Անհայտ անձը ահազանգել է իրավապահ կառույցներից մեկին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի շենքում ռումբ է տեղադրված։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում դատարանի աշխատակիցներին տարհանել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Հենրիկ Ստեփանյանը, պարեկ Գևորգ Նալբանդյանը, կրտսեր պարեկներ Արմենակ Աղաջանյանն ու Արեն Աղամիրյանը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։

Այս պահին սարկավորները ներսում կատարում են որոնողական աշխատանքներ։

Ոստիկանությունն էլ պարզում է ահազանգած քաղաքացու ինքությունը։

Լուսանկարները՝ Արմենի Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր