211652_close_icon
views-count1194 դիտում article-date 17:16 19-09-2022

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը ու «Kaspersky Symphony»-ն հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին

 Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը և «Կասպերսկի» ընկերությունը՝ ի դեմս «Kaspersky Symphony» լուծումների շարքի, հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։

Համագործակցության շրջանակում ընկերությունը հանդես կգա որպես Հայաստանի առաջատար թատերական կոլեկտիվի նախագծերի հովանավոր:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում առանձնակի կարևորություն են տալիս կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերության հետ համագործակցությանը:

«Օպերային թատրոնը վերջերս հաջողությամբ ավարտեց ռեբրենդինգի աշխատանքները, որը նոր շունչ կհաղորդի մեր կոլեկտիվի ստեղծագործական նախաձեռնություններին։ Եվ «Kaspersky Symphony«-ի հետ համագործակցությունը կդառնա այդ առաջընթացի հզոր շարժիչ։»,- նշել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: «Կասպերսկի» ընկերությունում նույնպես բարձր են գնահատում համագործակցությունը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հետ:

«Մեր ընկերությունում ուրախ են Հայաստանում առաջին հովանավորչական նախագծի համար, որը կապված է մշակույթի ոլորտի հետ։ Վստահ եմ, որ Օպերային թատրոնի հետ համագործակցությունը կլինի երկարաժամկետ, արգասաբեր, և դրանով իսկ «Կասպերսկի» ընկերությունը հաջողություն կունենա Հայաստանի մշակութային արժեքների պաշտպանության գործում»,- ընդգծել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը:

_Համագործակցության շրջանակներում,_ Սեպտեմբերի ին՝ ժամը 19:00-ին, Թատրոնի նկուղում կներկայացվի՝ Ա.Պիացոլա ՄԱՐԻԱ ԴԵ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ հատվածներ տանգո-օպերայից /համերգային կատարում/
Մենակատարներ՝ Անի Լուպե Աշոտ Ղանթարջյան
Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմ
Տոմսերի արժեքը՝ 10000-20000 դրամ
www.opera.am [1]
+374(33)533391

_«Կասպերսկի» ընկերության Հայաստանի
ներկայացուցչություն_

_Հայաստանի օպերայի և բալետի ազգային
թատրոն_

_Հարցերի համար դիմել __+374 95 62 74 65
հեռախոսահամարով_

Նմանատիպ նյութեր