211652_close_icon
views-count12544 դիտում article-date 22:26 20-09-2022

«50 զինվորի հանել է դիրքերից, վերջում զոհվել է դիպուկահարի կրակոցից». 19-ամյա Հենրիկ Հարությունյանը Զոլաքար գյուղից էր. News.am

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13–ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով Իշխանասարի դիրքերից մեկում զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Հարությունյանը։

Հենրիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ News.am-ի հետ զրույցում զինծառայողի հարազատներից Հակոբ Վարոյանը պատմեց, որ 19-ամյա Հենրիկը 10 ամսից զորացրվելու էր։ Սկզբում ծառայության էր անցել Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում, 6 ամիս անց ծառայությունը շարունակել էր Կապանի զորամասում։

Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկ Հարությունյանը Մարտունու քոլեջում էր սովորում, ծրագրավորող էր ուզում դառնալ։ Նա տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ երկու քույր ուներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր