19192 դիտում
14:26 09-10-2021
Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել. NEWS.am
Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:
«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասաց նա:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները:
Նմանատիպ նյութեր
94114 դիտում
19:34 10-07-2017
Ազերի դիպուկահարի կրակոցից Արցախում 20-ամյա զինծայառող է զոհվել
90104 դիտում
19:41 09-04-2018
Ազերի դիպուկահարի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը