211652_close_icon

Իշխանության գրոհը Սաղաթելյանի դեմ. հարազատների բնակարանները խուզարկվել են, հարցաքննության է հրավիրվել հայրը. «Փաստինֆո»

views-count1449 դիտում article-date 22:24 22-09-2022

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի եւ ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ եւ խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում եւ ընկերություններում։

Կայքի աղբյուրը նշում է, որ ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը եւ առգրավվել են գրասենյակային համակարգիչները եւ գույքը։ Այնուհետեւ հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հարսը եւ հարազատները։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր