Հունգարիայում խուզարկվել էն 18 միջազգային գնացքներ
Հունգարիայի ոստիկանությունը խուզարկել է երկրի տարածքով անցնող բոլոր միջազգային գնացքները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկրի ԱԱԾ-ն խուզարկություն սկսել է այն բանից հետո, երբ անհայտ անձը հայտնել է, թե միջազգային գնացքներից մեկում ռումբ կա:
Ինչպես գրում է աղբյուրը` ոստիկանությունը կանգնեցրել է Հունգարիայի տարածքով անցնող բոլոր 18 միջազգային գնացքները և խուզարկություն սկսել: