1561 դիտում
09:13 23-09-2022
Ամերիկահայ կառույցները՝ խոսնակ Փելոսիի Հայաստան այցի մասին․ «Ամերիկայի ձայն»
Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և բռնապետության միջև պայքարում, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ Հայաստան կատարած իր գլխավորած պատվիրակության այցը ամփոփելիս: Ըստ նրա՝ Երևանում կոնգրեսական պատվիրակությունը շփումների ընթացքում աջակցության հզոր ուղերձ է փոխանցել Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով խոսնակի այցը զորեղ ուղերձ էր հայ ժողովրդին ԱՄՆ-ի աջակցության մասին: Այն նաև ուղղված էր Ադրբեջանին և Թուրքիային, որ Վաշինգտոնը կհակադարձի վերջիններիս ագրեսիային, ինչպես նաև ամերիկյան վարչակազմին, որի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, Համբարյանի գնահատմամբ, պարունակում է թերություններ և ձախողումներ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք չենք հակազդել ադրբեջանական ագրեսիային, թուրքական անպատասխանատու ազդեցության տարածմանը տարածաշրջանում: Շարունակում ենք զինել Ադրբեջանին: Չենք տրամադրում մարդասիրական օգնություն Արցախին: Այս քաղաքականությունը չի արտոցուլում ԱՄՆ-ի շահերը և, իհարկե, հեռու է ամերիկյան արժեքներից: Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ինչ-որ իմաստով միտված է սխալների շտկմանը»,- ասում է նա:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է այցը հատկապես կոնգրեսական պատվիրակության հնչեցրած ուղերձների տեսանկյունից: Ըստ որոնց՝ ԱՄՆ աջակցում է հայ ժողովրդին, տեղյակ է Ադրբեջանի ագրեսիայի մասին, ուղիներ է փնտրում օգնելու պաշտպանել Հայաստանի ժողովրդավարությունը և ուժեղացնել երկրի անվտանգությունը:
«Եթե վերարտադրենք խոսնակի խոսքը, ապա նա ասել է, որ առանց անվտանգության չի կարող լինել ժողովրդավարություն և հակառակը։ Նրանք երկուսն էլ անհրաժեշտ են: Այդ ուղերձը մի քանի անգամ հնչել է: Դրա մասին նաև խոսել է Բայդենի վարչակազմը ժողովրդավարության կարևորության և բռնապետության դեմ նրանց մարտահրավերների տեսանկյունից»,- ասել է Արդունին:
Ամերիկահայ կառույցների ղեկավարները կարևորել են այցը նաև Հայաստանի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության տեսանկյունից:
«Նախորդ վարչակազմը ավելի քան հարյուր միլիոն դոլարի օգնությունն էր տրամադրել Ադրբեջանին՝ անտեսելով Հայաստանը։ Այս ի հայտ եկած անհավասարակշռությունը պետք է վերացվի, ուստի այս այցի ընթացքում հանդիպումներն այդ առումով կարևոր հնարավորություն է՝ ավելի ամրապնդելու Հայաստանի կապերը ԱՄՆ-ի հետ և նպաստելու Հայաստանի անվտանգության ամրապնդմանը»,-նշում է Արդունին:
«Չեմ կարող ասել, թե ինչ ուղղությամբ կընթանան քննարկումները, սակայն այսպիսով Միացյալ Նահանգներն առաջ է գալիս և շեշտում, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար ազգային առաջնահերթություն է, և մենք գործնականում օգտակար կլինենք այդ հարցում»,- նշում է նա:
Արամ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստանի պաշտպանության նախարարություն բնորոշում է «ավելի քան խորհրդանշական», իսկ Բրայան Արդունու կարծիքով դա «կարևոր հանդիպում էր և լավ ազդանշան»:
«Կարծում եմ՝ շատ կարևոր քննարկումներ են ընթանում, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է դառնալ Հայաստանի անվտանգությանը նպաստող հավասարման մի մաս»,- պնդում է Համբարյանը:
«Խոսնակի գլխավորած պատվիրակության այս հանդիպումը, անշուշտ, չափազանց կարևոր էր: Այս զրույցը սկիզբ է դնում քննարկումների՝ ապագայում հնարավորությունների ստեղծման համար»,- ասել է Արդունին:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարի կարծիքով, խոսնակ Փելոսիի այցերը ինչպես Հայաստան, այնպես էլ վերջերս Թայվան վկայում են ավելի շատ վարչակազմի քաղաքական անվճռականության մասին, որն, ըստ Համբարյանի, վարում է ագրեսիվ տերությունների խաղաղեցման քաղաքականություն: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենն էլ գտնում է, որ այս երկու այցերը փոխկապակցված են ընդդեմ բռնապետության ժողովրդավարության պաշտպանության մոտեցմամբ: Ըստ Արդունիի՝ իր պաշտոնավարման ընթացքում խոսնակ Փելոսին մարդու իրավունքների պաշտպանության հիմնական ջատագովներից էր, որը համապատասխանում է Միացյալ Նահանգների ընդհանուր տեսլականին՝ ժողովրդավարությանն աջակցության առումով:

Նմանատիպ նյութեր
2602 դիտում
16:30 17-09-2022
Հայտնի է Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը
3085 դիտում
16:58 02-08-2022
ԱՄՆ ՌԾՈւ-ն 4 ռազմանավ է ուղարկել Թայվանի արևելք՝ Թայբեյ Փելոսիի այցի համատեքստում
1703 դիտում
23:38 02-08-2022
Փելոսիի` Թայվան այցի ֆոնին ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց հասել է 1,8 հազար դոլարի
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին