211652_close_icon
views-count6970 դիտում article-date 23:32 26-09-2022

Լեյտենանտ Արմեն Աբրահամյանն իր զինվորներին հրամայել է նահանջել, իսկ ինքը 12 ժամ միայնակ կռվել է թշնամու դեմ. NEWS.am

NEWS.am-ը գրում է. Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհված լեյտենանտ Արմեն Աբրահամյանը Զինված ուժեր ծառայության էր անցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։

Նախքան 44-օրյա պատերազմը նա ծառայում էր Քարվաճառում, իսկ Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։

«Ջերմուկի իրենց դիրքի ուղղությամբ շատ ծանր մարտեր են ընթացել, ինքը վիրավորումներ էր ստացել ոտքի եւ որովայնի շրջանում։ Իր երեք ժամկետային զինծառայողներին ասել է, որ իր մոտ զենքեր թողնեն եւ նահանջեն։ Նրա շնորհիվ տղաները փրկվել են, իսկ ինքը 12 ժամ կարողացել է միայակ դիրքային մարտ մղել, սակայն վերջում զոհվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմենի հորեղբոր աղջիկը՝  Լիդա Աբրահամյանը։

Արմենը սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների թվում էր։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր