211652_close_icon
views-count1236 դիտում article-date 14:19 27-09-2022

ԲԸՏՄ կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է ավելի քան 5 միլիոն 300 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 3 դեպք։
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 2 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից`
2-ընդերքօգտագործում,
1-արտադրություն,
1-ջրօգտագործումՆախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Նմանատիպ նյութեր