3080 դիտում
09:25 28-09-2022
Ինչու 1994-ին Ադրբեջանը չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը. մեկնաբանում է միջնորդական առաքելության ղեկավարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հանրային տիրույթում սկսեց քննարկվել 1994 թվականին կնքված եռակողմ հրադադարի համաձայնագիրը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ այդ ժամանակ Ադրբեջանին հաջողվեց չստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը:
«1994 թվականի մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի եւ Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը: Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաեւ պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջեւ բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը եւ Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: «Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել»,- հիշում է Կազիմիրովը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր դիմել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստանալու նույն հարցի պատասխանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1369 դիտում
17:00 27-05-2023
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչը միջնորդական առաքելության մեկնարկից առաջ պայմաններ է ներկայացրել Վատիկանին
5191 դիտում
21:42 21-08-2022
1994-ին մենք դա չհասկացանք, 2020-ին Ադրբեջանը հասկացել ու կիրառում է. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
2317 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2107 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1570 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»