16925 դիտում
19:26 28-09-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ բախվել են Opel Corsa-ն, Chevrolet-ն ու ВАЗ 21099-ը. վերջիններս հայտնվել են գարեջրատան մուտքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 17:30–ի սահմաններում Նոր Հաճն - Գետամեջ գյուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 40-ամյա Էդգար Ս.-ի վարած Opel Corsa մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Հայկ Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և Երևանի բնակիչ, ՌԴ քաղաքացի 52-ամյա Վալենտին Պ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Աշոտ Մխիթարյանի, Տիգրան Բունիաթյանի և Վարդան Վարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ВАЗ 21099-ն ու Chevrolet-ն հայտնվել են գարեջրատան տարածքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+