798 դիտում
10:13 29-09-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 101. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019 թվականի սեպտեմբերի 17-ին Փաշինյանը հերթական անգամ ներկայացնում էր իր 100 փաստերը։ Փաստերից մեկով նա խոսում է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին։ 98-րդ կետով Փաշինյանը հայտարարում է. «Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի»։
Այդ տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը։ Այս արագացուցիչի պատմությունը գնում է 2008 թվական, երբ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ ցանկանում են ստեղծել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում:
Կառավարության 2009 թ.-ի որոշմամբ հավանություն տրվեց այս նախաձեռնությանը։ Դրա շրջանակում էլ 2013-2015 թթ. Հայաստան էին ներմուծվել ցիկլոտրոնի սարքավորումները։ Պնդումը, թե արագացուցիչը գործարկման էր սպասում 17 տարի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշումը ընդունվել է 2009 թվականին՝ տասը տարի առաջ, իսկ սարքերը Հայաստանում են ոչ ավել, քան 6 տարի։ Այս փոքրիկ հայտարարությունը եւս վկայում է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»