1826 դիտում
10:01 30-09-2022
Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերի ճակատագիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը:
Այդ մասին, հիշեցնենք, դեռեւս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, եւ եթե այո, ապա որտեղ են այժմ նրանք պահվում:
Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երեւույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինս ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձեւակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները:
Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետեւանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, եւ այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2746 դիտում
09:20 30-03-2022
Ինչ եղավ 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» ճակատագիրը. ինչ է մտածում իշխանությունը․ «Ժողովուրդ»
976 դիտում
18:35 21-06-2023
Հայաստան ներթափանցած և ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցուն դատապարտեցին 20 տարվա ազատազրկման
1698 դիտում
12:38 29-06-2019
Ի՞նչ եղավ Հայկական պանրի ճակատագիրը․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»