849 դիտում
10:37 01-10-2022
ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատանքը դարձել է իսկական գլխացավանք ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար: Բանն այն է, որ ընդդիմությունը թեեւ հայտարարել է, որ սեփական օրակարգով միայն խորհրդարանի դահլիճ կմտնի, սակայն մինչ օրս չի հաջողվում հաղթահարել շատ արգելքներ եւ մտնել դահլիճ ու կողք կողքի նստել ՔՊ խմբակցության անդամների հետ: Այդպես հարցը առկախվել է:
Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ ՔՊ-ականների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ պահանջ են դնում ապահովել ԱԺ-ի բնականոն գործունեությունը: Դա նշանակում է, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ իշխանության ներկայացուցիչները, լինեն կարծիքների բախումներ: Իշխանությունն էլ փակուղու մեջ է. չեն կարող ընդդիմադիրներին համոզել գալ խորհրդարան, բայց չեն էլ կարող երկար ժամանակ մոնոլոգի վերածված նիստեր անցկացնել, իրենք խոսեն, իրենք լսեն:
Իշխանությունն, իհարկե, պատժամիջոցներ կիրառում է փողոցում պայքարի դուրս եկած ընդդիմադիրների նկատմամբ, բայց դեռ անարդյունք: Սեպտեմբերին եւս ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նախորդ ամիսներին, չեն ստանա իրենց հասանելիք աշխատավարձը, իսկ իշխանական պատգամավորները պարբերաբար ստանում են ոչ միայն ամբողջական աշխատավարձը, այլեւ պարգեւավճարներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1443 դիտում
17:47 24-01-2015
Պորոշենկոն փակուղու մեջ է դնում նույնիսկ ԱՄՆ Պետդեպ-ին. Ալեքսեյ Պուշկով
6858 դիտում
21:32 01-03-2017
Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել, տանուլ է տալիս բանակցություններում. Էդվարդ Նալբանդյան
1333 դիտում
14:41 28-02-2023
Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ․ սա պետք է օգտագործվի․ Սիմոնյան
Այս բաժնից
1207 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
982 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»