1135 դիտում
17:05 03-10-2022
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ
ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունն օրերս այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ռազմաուսումնական հաստատություններ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է գործընկերների հետ՝ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության հարցերի շուրջ:
Կողմերը կարևորել են ռազմակրթական ուղղությամբ հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս առումով, ԱՄՆ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ պատրաստ են գործակցել Հայաստանի հետ` պաշտպանական ոլորտի ազդեցիկ առաջնորդներ պատրաստելու գործում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
18:47 01-10-2024
Ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններ
7730 դիտում
18:51 02-04-2018
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
994 դիտում
15:50 17-09-2015
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Շվեդիայում այցելել է առողջապահական հաստատություններ
Այս բաժնից
703 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1075 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ