7670 դիտում
18:51 02-04-2018
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները՝ տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ:
Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի:
Այցելությունների նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և վերարժևորել հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին ոգեշնչել նրանց օրինակով, հիշեցնել, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
17:25 03-05-2019
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են ուսանողական փառատոնին
Այս բաժնից
445 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1351 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն