1310 դիտում
18:12 03-10-2022
Հասնելու ենք նրան, որ ռեալ գործիքակազմեր կիրառվեն. փոխնախարարը՝ հայ գերիներին գնդակահարելու մասին․ Գրիգոր Մինասյան
Հայաստանն ամեն գնով հասնելու է նրան, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ գերիներին գնդակահարելու փաստի տեսանյութի առնչությամբ միջազգային հանրությունից լինեն ոչ միայն դատապարտող հայտարարություններ, այլ նաև՝ ռեալ գործիքակազմեր կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար, Արդարադատության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն իրականացնող (նախարար Կարեն Անդրեասյանը գտնվում է արձակուրդում) Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեր գործընկերները՝ թե ՄԻՊ-ը, թե կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչները արդեն գործիքակազմեր են կիրառում և դիմելու են թե ՄԻԵԴ, թե Արդարադատության միջազգային դատարան»,-ասաց նա:
Մինասյանը վստահեցրեց, որ նախարարությունն ամեն ինչ անում է, որ իրավական առումով և գնահատականները տրվեն, և միջազգային գործընկերների հետ աշխատելով հնարավորինս բերեն այն հանգուցալուծմանը, որ նման դեպքերը բացառվեն:
«Ամեն գնով հասնելու ենք նրան, որ բացի դատապարտող հայտարարություններից, նաև ռեալ գործիքակազմեր կիրառվեն և մեղավորները գոնե միջազգային հանրությունում ֆիքսվեն որպես մեղավոր, և այդ արարքը դատապարտվի»,-ասաց Մինասյանը:
Ըստ նրա՝ այդ տեսանյութը և վերջին մի քանի տարիներին, ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը ժողովրդին, բոլորին պետք է: Սակայն, այդ տեսանյութը նաև ապացուցում է, որ անելիքներն այդ ուղղությամբ դեռևս շատ են:
Իսկ, թե ինչ է սպասվում միջազգային դատարաններ դիմելուց հետո՝ նա ասաց. «Նախ՝ արձանագրել տվյալ հանցագործությունը, նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքի միջոցով ստիպել, որ իրենց ներպետական օրենսդրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվեն տվյալ հանցագործները»:

Նմանատիպ նյութեր
2649 դիտում
14:22 02-10-2022
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի վերաբերյալ վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ․ NEWS.am
Այս բաժնից
868 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
931 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
685 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է