1817 դիտում
22:57 03-10-2022
«Գյումրու քաղաքապետարանն ապօրինաբար, ճնշումների ներքո քանդում է մեր կիսակառույցը»․ ավագանու նախկին անդամ․ «Առավոտ»
Այսօր Aravot.am-ին էր ահազանգել Գյումրու ավագանու նախկին անդամ Ավետիս Առաքելյանը՝ դժգոհելով, որ Գյումրու քաղաքապետարանն ապօրինաբար քանդում է իրենց ընտանիքին պատկանող կիսակառույց շինությունը, որը գտնվում է Սուրեն Մատնիշյան փողոցի 65 տան դիմաց։
Ավետիս Առաքելյանի ներկայացմամբ, տվյալ տարածքը, որտեղ ժամանակին տեղադրված են եղել տնակներ, իր հայրը տնակատիրոջից գնել է դեռ 2002 թվականին։ Երկու տնակները դատարանի որոշմամբ ապամոնտաժվել են, քաղաքապետարանը կատարել է դատարանի պահանջը (տես փաստաթղթում), իսկ կիսակառույցը մնացել է, քանի որ դատարանի վճռում որևէ խոսք չի եղել հարակից կառույցի ապամոնտաժման մասին։
Ավետիսյանների ընտանիքը երկու անգամ դիմում է գրել Գյումրու քաղաքապետարան, որ այդ տարածքի համայնքապատկան հողը հատկացնեն իրենց, կիսակառույցը սեփականաշնորհվեն, մի անգամ մերժել են, թե վիճահարույց հարցեր կան (այդ ժամանակ փոխքաղաքապետը Ռուբեն Սանոյանն էր), երկրորդ անգամ էլ պատասխանել են, թե վարչական վարույթի նիստում կքննարկեն դիմումը, դիմումատուին էլ կհրավիրեն նիստի։ Սակայն մինչ վարույթի նիստ հրավիրելն ու քննարկելը, քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժ/պ Ա․ Չախոնյանի զեկուցագրի հիման վրա այսօր այն քանդել են կիսակառույցը։
Ավետիս Առաքելյանը սա որակում է ապօրինություն, երբ քաղաքացուն մի կողմից պատասխանում են, որ հարցը քննարկման փուլում է, մյուս կողմից՝ առանց քննարկման, առանց պատասխանի ու փաստաթղթի՝ կիսակառույցը հողերին են հավասարեցնում։
Ավետիս Առաքելյանը նշում է, որ քաղաքապետարանը գործում է մարզի բարձրաստիճան պատշոնյաներից մեկի ճնշման ներքո, որը իրենց հարևանն է։ Նա անուն չի հնչեցնում, սակայն նշում է, որ հարկ եղած դեպքում կբարձրաձայնի՝ ով է այդ պաշտոնյան, որը, Ավետիս Առաքելյանի բնութագրմամբ, չարաշահում է իր պաշտոնական դիրքը։
Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1547 դիտում
12:24 08-07-2015
Սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը. ՀՔԾ
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին