3350 դիտում
10:49 04-10-2022
Հայաստանը կարող է դիմադրել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր երկիրը կանգնած է Ադրբեջանի եւ Թուրքիայի լայնամասշտաբ հարձակման եւ պետականությունը կորցնելու լուրջ վտանգի առջեւ: Այդ գործընթացը չի կարող կանգնեցնել ՈՉ ՄԻ օտար պետություն եւ ոչ մի միջազգային կառույց: Արեւմուտքից հնչող մեզ սատարող հայտարարությունները ունեն զուտ բարոյական նշանակություն:
Երբ ռուսական պաշտոնական քարոզչությունն ասում է. «Мы своих не бросаем», եւ այդ կարգախոսով արդարացնում է Ուկրաինայի վրա հարձակումը, դրանք նույնպես դատարկ խոսքեր են: Այդ երկրի համար յուրային չեն Դոնբասում ապրող ռուսները, հակառակ դեպքում՝ նրա զինծառայողները չէին ավերի այդ երկրամասի քաղաքներն ու գյուղերը: Բնականաբար, յուրային չենք նաեւ մենք՝ հայերս:
Այսպիսով՝ սպասվող հարձակման դեպքում մենք չպիտի որեւէ մեկից օգնություն սպասենք: Բոլորը քննարկում են, թե ո՞վ է մեղավոր այս վիճակի համար: Բայց ավելի հրատապ է հետեւյալ հարցը՝ կարո՞ղ ենք մենք այսօր, մեր ունեցած զենքով եւ մարդկային ներուժով դիմակայել այդ հարձակմանը: Չտառապելով ավելորդ լավատեսությամբ՝ այդ հարցին հակված եմ դրական պատասխան տալու: Իսկ ի՞նչ է դրա համար պետք:
Նախեւառաջ, կարծում եմ, մեր քաղաքացիները պետք է հասկանան, թե ի՞նչ է իրենց սպասում լայնածավալ պատերազմի դեպքում։ Այսինքն, մարդիկ պարտավոր են գիտակցել, որ վտանգը չափազանց իրական է, եւ կունենա աղետալի հետեւանքներ: Իմ տպավորությամբ՝ մեր քաղաքացիների մի մասը հոգու խորքում հույս ունի, որ երբ ամեն ինչ սկսվի, իրենք ձեւ կգտնեն Հայաստանից փախչելու: Բայց դա, ինձ թվում է, նույնպես պատրանք է: Նման հնարավորություն գուցեեւ չլինի, կամ կլինի միայն շատ հարուստների համար:
Հիմա գրում եմ այս տողերը եւ ենթադրում եմ, որ ընթերցողների մեծ մասն ինձ չի հավատում, գուցե նաեւ մտածում է, որ ես խուճապ եմ տարածում: Իրականում՝ անգործությունը, ապատիան, ճակատագրապաշտությունը, անզորության զգացողությունը նույն խուճապն են, պարզապես՝ կրավորական տեսքով:
Կրկնեմ՝ Հայաստանը կարող է դիմադրել: ․․․ Եթե մեր քաղաքացիները, եւ ոչ միայն նրանք, այլեւ՝ ամբողջ ազգը որոշի, որ մեզ անհրաժեշտ է ունենալ պետություն: 2020 թվականի նոյեմբերին հետեւած իրադարձությունները ցույց են տալիս, որ նման որոշում առայժմ չկա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1705 դիտում
17:23 02-12-2014
22-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և դիմադրել ոստիկաններին
3027 դիտում
10:43 01-02-2020
«Փոքր» լինելն այլևս խնդիր չէ․ Հայաստանը կարող է լուրջ գործոն լինել, ինչպես հարյուր միլիոնանոց ազգերը․ «Առավոտ»
1446 դիտում
09:43 29-03-2014
Արդյո՞ք Հայաստանը կարող էր չեզոք դիրք գրավել և չարեց, թե՞ չէր կարող. 168 Ժամ
Այս բաժնից
1168 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»