2308 դիտում
17:07 04-10-2022
10 երկրների ռազմածովային ուժերը վարժանքներ են սկսել Հարավային Կորեայի ափերի մոտ
Տասը երկրների ռազմածովային ուժերը, ներառյալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի, հոկտեմբերի 4-ին բազմակողմ հակաականային վարժանքներ են սկսել Հարավային Կորեայում՝ Փհոհան քաղաքի ափերի մոտ, Ճապոնական ծովում: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:
Նրա տվյալներով՝ այս ամենամյա վարժանքները, որոնք անցկացվում են 2016 թվականից, կտևեն մինչև հոկտեմբերի 12-ը: Դրանց նպատակն է՝ ուժեղացնել համագործակցությունը Կորեական թերակղզում ԱՄՆ-ի գլխավորությամբ այսպես կոչված «ՄԱԿ-ի հրամանատարության» ներքո մարտական գործողությունների պայմաններին ադապտացվելու ուղղությամբ:
Այդ հրամանատարությունն ստեղծվել է ամերիկացիների կողմից՝ Կորեայի պատերազմի ժամանակ, սակայն ՄԱԿ-ը մշտական գործող մանդատ չունի: Հյուսիսային Կորեան քանիցս փորձել է համաշխարհային կազմակերպության ուշադրությունը հրավիրել դրա վրա և պահանջել է վերացնել Կորեայում «ՄԱԿ-ի հրամանատարությունը», բայց լսելի չի դարձել:
Ճապոնական ծովում վարժանքների ժամանակ Հարավային Կորեան կգործարկի ութ նավ, այդ թվում՝ 3000 տոննա կշռող ականակիր և 700 տոննա կշռող ականորս նավ, P-3 ծովային հետախուզական ինքնաթիռ և UH-60 ուղղաթիռներ: ԱՄՆ-ի կողմից վարժանքներին ուղարկվել են ընդջրյա ականների որոնման համար երկու ականորս նավ և ուղղաթիռներ: Ներկայիս վարժանքներն անցկացվում են ԿԺԴՀ-ում հրթիռային փորձարկումների ֆոնին։

Նմանատիպ նյութեր
3462 դիտում
17:21 29-04-2017
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մասշտաբային ռազմածովային վարժանքներ են սկսել
3865 դիտում
12:29 11-12-2017
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել
1560 դիտում
17:52 12-01-2021
Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
589 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի