1084 դիտում
13:35 05-10-2022
Դումանյանը Կիպրոսում մասնակցելու է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես կգա թեմատիկ նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղան քննարկումներին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով.
«Կրթություն հանուն կայուն զարգացման» եզրույթի ինտեգրումը երկրի քաղաքականության համատեքստում,
Թվային կրթությունը որպես «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրին աջակցող գործիք,
Խոչընդոտներ, որոնց հանդիպում են երկրները «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարությունն իրականացնելիս,
Մարտահրավերներ՝ կապված ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ռազմավարության իրականացման նոր շրջանակի հետ,
Շրջակա միջավայրը համաեվրոպական տարածաշրջանում. տեսլականները 2030 թվականին և դրանից հետո,
Որակյալ կրթություն և կրթություն հանուն կայուն զարգացման,
«Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրում երիտասարդության ներգրավվածության բարձրացումը:

Նմանատիպ նյութեր
1284 դիտում
21:06 06-10-2022
Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին