211652_close_icon
views-count2572 դիտում article-date 22:09 05-10-2022

Կապիտուլյանտը ստում է. Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը. քաղաքագետ

Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ–ում արված հայտարարությանը, թե երբ Հայաստանը ընդունել է   Մադրիդյան սկզբունքները որպես բանակցություններ հիմք, այդ պահից սկսած Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Չկա նման բան։ Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։

Հենց կապիտուլյանտին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Բանակցային պատմության մասին կարող եք կարդալ «Հայկական նախագծի» մասնագետների ծավալուն զեկույցը»։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր