35353 դիտում
09:44 07-10-2022
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ Իջևան քաղաքի կենտրոնական փողոցում բախվել են VAZ 21010-ն ու Isuzu բեռնատարը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են բեռնատար Isuzu ու VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոտսիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամանի քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Isuzu-ի դիզվառելիքի արտահոսքը և սպասում են մինչև ժամանի քննչական խումբը, որից հետո՝ դարձի բերեն ավտոմեքենան, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+