2738 դիտում
15:15 07-10-2022
Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիևին
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում է, որ ԵՄ-ի երկրները պետք է ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին անցկացվում է Պրահայում: Այն նվիրված է էներգետիկային և Ուկրաինայի իրադրությանը: Եվրախորհրդարանը նախօրյակին Ստրասբուրգում լիագումար նիստի արդյունքներով բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում Եվրամիության երկրներին կոչ է արել՝ ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումները:
«Ուկրաինային հարկավոր է ծանր սպառազինություն, տանկեր: ԵՄ-ի անդամ երկրները կարող են իրականացնել նման մատակարարումներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից էսկալացման»,- ասել է Մետսոլան՝ Պրահայում բարձր մակարդակով հանդիպումն սկսվելուց առաջ։
Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Նմանատիպ նյութեր
2418 դիտում
16:29 13-04-2022
Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնվել է ծանր սպառազինություններ մատակարարել Կիևին
762 դիտում
11:31 16-01-2023
Արևմուտքը Կիևին ավելի քան 4 հազար միավոր ռազմական տեխնիկա է մատակարարել․ Bloomberg
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել