1837 դիտում
15:55 07-10-2022
ՊԵԿ նախագահը մասնակցել է «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:
ՊԵԿ-ը հայտնում է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը: «Այս համատեքստում, մեծապես կարևորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին»,-նշել է Ռուստամ Բադասյանը։
Մաքսային ոլորտում համագործակցության երկկողմ օրակարգում ներառված բազմաթիվ հավակնոտ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակում են ակտիվ իրագործվել:
ՊԵԿ նախագահը կարևորել է դեռևս 2019 թ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրված արձանագրության հիման վրա՝ տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջև արդեն իսկ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը, որպես համատեղ մաքսային հսկողության իրականացման և այդ հսկողության դյուրացման ու արդյունավետության բարձրացման կարևոր գործիք:
Ռուստամ Բադասյանը միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև ստորագրված՝ բեռնված տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման ներդրման պատրաստակամության մասին հուշագիրը նույնպես փոխադարձ համաձայնությամբ լիարժեք և արդյունավետ կիրականացվի:
ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին:

Նմանատիպ նյութեր
5562 դիտում
16:25 08-09-2022
Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը
Այս բաժնից
517 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
697 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
706 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին