55833 դիտում
20:55 08-10-2022
Նուբարաշենում 41-ամյա կնոջը առանձանակի դաժանությամբ սպանած, ապա բռնվելու պահին նռնակ պայթեցրած, ոստիկանների կողմից հմուտ գործողության արդյունքում վնասազերծված կասկածյալը կալանավորվել ու տեղափոխվել է բանտ,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 37-ամյա Մեսրոպ Գևորգյանի նկատմամբ, ով կասկածվում է հոկտեմբերի 6-ին՝ Նուբարաշենի իր բնակարանում, առանձնակի դաժանությամբ 41-ամյա Աստղիկ Մկրտչյանին սպանելու մեջ:
Սպանությունից հետո նա դիմել էր փախուստի, սակայն նրան ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ Ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցալյանի և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզի Գրիբայեդով գյուղում՝ վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել էին, որի ժամանակ նա պայթեցրել էր մարտական նռնակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Մ. Գևորգյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, նույն գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Պետրոսյանը։
Ոստիկաններն իմանալով, որ հնարավոր է՝ նա զինված է, տարհանել են բնակիչներին, ապա բանակցություններ վարել, որպեսզի նա ինքնակամ ներկայանա իրավապահներին։
Մինչ ոստիկանները բանակցություններ էին վարում, կասկածյալը մարտական նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում տան ննջասենյակում եղած գույքն ու տան պատուհանների ապակիները կոտրվել են։
Պայթյունից հետո ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, մտել են այդ տուն և, մինչ նա փորձում էր այլ գործողություններ կատարել, նրան վնասազերծել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մամիկոնյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական խումբը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Առավոտ շուտ իմացանք, որ Մեսրոպը Սովետաշենում կնոջը առանձանակի դաժանությամբ սպանել էր, ու դիմել փախուստի։ Ոստիկանները, երևի, տեղեկություններ են ստացել, որ ինքը գտնվում է գյուղում։ Ու ոստիկաններ էին եկել ոչ միայն Վաղարշապատից ու Արմավիրի մարզից, այլ նաև Երևանից։ Էն տեսանք, որ ոստիկանները նրան համոզում էին, որ հանձնվի։ Մեկ էլ որոշ ժամանակ անց ուժեղ պայթյունի ձայն լսեցինք, ու տան ապակիները կոտրվեցին։ Էդ ժամանակ մի քանի ոստիկաններ մտան ու իմացանք, որ կարողացել են, թեպետ իրենց կյանքը վտանգել, բայց հմուտ ձևով վնասազերծել են Մոսրոպին»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կնոջն սպանած և մարտական նռնակ պայթեցրածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մեսրոպ Գևորգյանն է, ում տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Վաղարշապատի հավանդանոցի բժիշկների հեթապահ խումբը։
Բարեբախտաբար՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ Մ․ Գևորգյանը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+