19689 դիտում
14:14 09-10-2022
Ավտովթար՝ Երևանում. Mini Cooper-ը Դավիթաշենի տարածքում բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բլրակում, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Mini Cooper մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս Մաշտոցի զինկոմիսարիատի հարևանությամբ բախվել է երկթաբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ բլրակից ավտոմեքենան անձրևային եղանակի պատճառով սահի և հայտնվի երթևեկելի մեկ այլ գոտում, պարեկները ժամանակավորապես նշված հատվածում երթևեկությունը դադարեցրել են։
Հրշեջ փրկարարները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան հոսանքազրկելու համար։
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները երիտասարդ աղջիկներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+