1138 դիտում
09:49 12-10-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 110․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի համար մեղադրում է Սերժ Սարգսյանին. «Կրկին անգամ ասում եմ, որ մեզ ուղղված բոլոր, առանց բացառության բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են, իրե՛նք՝ սկսած Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքից, վերջացրած կապիտուլյացիայի մեղադրանքից։ Որովհետեւ էն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, բանակցային էն թուղթը որ թողել է, եթե այդ չափանիշներով եւ այդ բանաձեւերով գնահատենք, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթը եւ հեռացել է։ Եկեք սա արձանագրենք»։
Նախորդ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման ընթացքում իր թիմակիցներին պատմում էր իր՝ վարչապետ ընտրվելուց ընդամենը 4 օր հետո Սոչիում՝ սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցած մի զրույցից։
Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ Պուտինը, Նազարբաեւն ու Լուկաշենկոն հորդորել են իրեն օգտվելով ժողովրդական մեծ վստահությունից լուծել ղարաբաղյան հարցը, եւ շեշտել. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»։ Ըստ այս հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է փաստում, որ, ըստ ԱՊՀ երկրների որոշ ղեկավարների, բանակցությունները հասել էին այնպիսի փուլի, երբ «Ղարաբաղը երբեք չէր լինելու Ադրբեջանի կազմում»։ Այսպիսով, փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2714 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2281 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1902 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1168 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»