Սիսիան համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը
Սիսիան համայնքի նորընտիր ավագանին համայնքի ղեկավար է ընտրել Արմեն Հակոբջանյանին: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիսիանի համայնքապետարանը:
«Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արմեն Բենյամինի Հակոբջանյանը։ Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասված է Սիսիանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում հրապարակված գրառման մեջ։
Սիսիանում համայնքի ղեկավարի ընտրությունը կայացել է երկու փուլով: Առաջին փուլում ավագանու անդամները չեն կարողացել համայնքի ղեկավար ընտրել: Առաջին փուլում իրենց թեկնածություններն առաջադրել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունից Սեւակ Մուսաթյանը, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքից Հայկ Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արմեն Հակոբջանյանը:
Երկրորդ փուլով ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկել է նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը:
Սիսիանում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն էր: