3725 դիտում
16:57 26-05-2020
Արցախի ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում. Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության աշխատողներին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Հակոբջանյանին: Հարությունյանը ոստիկանության գնդապետ Հակոբջանյանին շնորհեց գեներալ-մայորի կոչում:
Մեկ այլ որոշմամբ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը ազատվեց պաշտոնից: Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նրան համագործակցության համար՝ ընդգծելով, որ միասին 27 տարվա ճանապարհ են անցել: Հարությունյանը խոսեց հատկապես 2016-ի պատերազմի շրջանի մասին, երբ ինքը վարչապետ է եղել, իսկ Լեւոն Մնացականյանը՝ Պաշտպանության նախարար:
Արցախի նախագահը վստահեցրեց, որ կադրային փոփոխությունները չեն նշանակում, որ դժգոհ է գործող կադրերից, այն պաշտոնայներից, որոնք մինչեւ այսօր ծառայություն են մատուցում: Մատնանշելով օրերս տեղի ունեցած մի հանցագործություն՝ Հարությունյանն ասաց, որ համակարգը պատշաճ չի արձագանքել այդ խուլիգանությանը, պետք է բացառել նման դեպքերը:
Միեւնույն ժամանակ Հարությունյանը վստահեցրեց, որ Մնացականյանի հետ համագործակցության եզրեր կգտնեն:
Լեւոն Մնացականյանն իր խոսքում ընդունեց նախագահի մատնանշած դեպքի մասով ոստիկանության թերացումը, ասաց, որ ուշ է զեկուցվել: Փոխարենը, ըստ նրա, ծառայողական քննություն է նշանակվել, եւ մանրամասները կպարզվեն:
Նորանշանակ ոստիկանապետ Հակոբջանյանն իր առաջին հրամանով Լեւոն Մնացականյանին օրենքի եւ օրինակության պահպանման, հասարակական կարգի պահպանման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգեւատրեց «Օրենքի պահապան մեդալով»:
Նշենք, որ Աշոտ Հակոբջանյանը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
21252 դիտում
12:14 05-07-2021
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
23429 դիտում
12:10 17-05-2015
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
2728 դիտում
22:36 28-10-2020
Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN