Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը` դարի մարտահրավերներից
Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալում ունի, որն աճող բնույթ ունի, սակայն դեռևս չկա հիվանդության սպեցիֆիկ բուժում:
Հենց այս հիվանդությանն մասին է եղել «Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն/Մետաբոլիկ ասոցացված ճարպային հիվանդություն ԼՈԱՃՀ/ՄԱՃՀ XXI դարի ոչ վարակիչ համաճարակ» թեմայով գիտաժողովը:
Առցանց ձևաչափով գիտաժողովին մասնակցել են 500-ից ավելի բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից` լյարդաբաններ, գաստրոէնտերոլոգներ, վարակաբաններ, վիրաբույժներ, ուռուցքաբաններ, էնդոսկոպիստներ, հյուրեր` 17 երկրների հայտնի բժշկական կենտրոններից (ԱՄՆ, Եվրոպա, Ասիա), որոնք արդեն մեծ ներդրում ունեն լյարդաբանության ոլորտում:
Մասնագետների պնդմամբ` լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը լուրջ խնդիր է ոչ միայն առողջապահական, այլև առանձնանում է տնտեսական ծանր բեռով:
Գիտաժողովին հաստատվել է այն մոտեցումը, որ 2030 թվականը պետք է լինի առանց հեպատիտների ժամանակաշրջան, քանի որ ներկայումս լյարդաբանության ոլորտում վիրուսային հեպատիտները բուժելի են և կառավարելի: