211652_close_icon
views-count51774 դիտում article-date 20:48 12-10-2022

Ահազանգ՝ Տիգրան Ավինյանին. եթե մի քիչ մտածում եք երևանցու անվտանգության մասին, շենքերում վերացրեք անվտանգության համար նախատեսված արհեստական խոչընդոտները, հակառակ դեպքում Շենգավիթի թաղապետի նման հայացք եք ընդունելու, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը, օրեր անց վերջինս դարձավ «հեռուստաաստղ». գրեթե ամեն օր համացանցն ու որոշ հեռուստաընկերություններ ներկայացնում են Տ. Ավինյանի աշխատանքային առօրյան՝ «այսինչ օրը, այսինչ ժամին նա այցելելու է Երևանի որևէ վարչական շրջան»։

Այն, որ փոխքաղաքապետը, ով հավակնություններ ունի Երևանի քաղաքապետի պաշտոնի վրա, դա իր ու իր թիմի խնդիրն է, բայց որ շատ անելիքներ ունի Տ. Ավինյանը, դա փաստ է։ Գովելի է, որ այցելում ու տեղում կենդանի շփման մեջ է մտնում բնակիչների հետ։

Վերջերս նա հանդիպել էր Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի բնակիչների հետ, տեղում ծանոթացել էր բնակիչներին հուզող խնդիրներին և առաջարկություններ արել։ 

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ էլիտար, որտեղ չի պահպանվում անվտանգության տարրական կանոնները։ Վերջին ամիսներին մի քանի շենքերում արտակարգ դեպքեր տեղի ունեցան, հիմնականում՝ հրդեհներ, ու շենքերի բնակիչներին տարհանելու համար օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, ոստիկանները, պարեկները, ինչպես նաև շտապօգնության բժիշկները չէին կարողանում այդ քաղաքացիներին տարհանեին։ Պատճառը կայանում էր նրանում, որ շենքերի որոշ բնակիչներ տարհանման համար նախատեսված հատվածները «իրենցով են արել», մինչդեռ դա օրենքի կոպիտ սխալ է։ 

Երբ առաջիկայում Տ. Ավինյանը այցելի Շենգավիթ վարչական շրջան, որպես տեղեկատվություն՝ կխնդրենք, որպեսզի մի քանի րոպեով կանգ առնի Արշակունյաց 39/9 էլիտար կոչվող շենքում, որը բազմաբնակարանային է։ Իսկ այնտեղի բնակիչները շենքի անվտանգության համար նախատեսված բոլոր հատվածները, որոնք պետք է օգտագործվի հրդեհների, արտակարգ դեպքերի ժամանակ բնակիչներին տարհանելու համար, վերածել են խորդանոցների, անգամ այն բանից հետո, երբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը մի քանի անգամ այդ մարդկանց հորդորել է, որպեսզի վերացնեն անօրինականությունները։ 

Աստված մի արասցե, որ արտակարգ դեպք լինի, թե նշված՝ Արշակունյաց 39/9 շենքում և թե մայրաքաղաքի նմանատիպ բազմաթիվ շենքերում ինչպե՞ս են տարհանվելու բնակիչները, ու հիմա «գնդակը Տ. Ավինյանի խաղադաշտոմ է», ու նա կարող է բազմաթիվ բազմաբնակարանային շենքերի անվտանգությունն ապահովելու համար վարչական շրջանների ղեկավարներին մի թեթև նախատի, ու ժամերի ընթացքում հարցը կլուծվի, հակառակ դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի նման նա էլ կայցելի նմանատիպ շենքեր ու այնպիսի հայացք կընդունի, որ արդեն ուշ կլինի խնդրի լուծման համար, իսկ Արշակունյաց 39/9 շենքի մասին բազմիցս տեղեկացվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռ. Մկրտչյանը, սակայն «սայլը տեղից չի շարժվել», ու ամեն անգամ նույն հայացքն է ընդունել Շենգավիթի թաղապետը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր