2142 դիտում
09:01 14-10-2022
Դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստեր գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում դատավոր Անի Հարությունյանը կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության: Դատավորը եւ իր մտերիմ շրջապատը սպասում են գործով քննության ընթացքին, որպեսզի հասկանան, թե որտեղից է «գալիս քամին», եւ այս քրեական հետապնդմամբ ինչ են ուզում հասկացնել դատավորին:
Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
961 դիտում
07:13 23-03-2024
Արուսյակ Ալեքսանյանի գործով առաջիկայում հարցաքննության կհրավիրվի դատավոր Գագիկ Պողոսյանը. «Ժողովուրդ»
73099 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5077 դիտում
14:12 19-07-2018
Տարոն Մարգարյանը «Երևան հիմնադրամի» գործով կհրավիրվի ԱԱԾ քննչական վարչություն. Tert.am
Այս բաժնից
1168 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»