1510 դիտում
10:26 14-10-2022
Ինչու չեն պարգևատրվել ընդդիմադիր պատգամավորները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս պարգեւավճար են ստացել ոչ միայն խորհրդարանի մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ նրանց օգնականները, գործավարներն ու փորձագետները: Մեր տեղեկություններով՝ ո՛չ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ո՛չ էլ նրանց օգնականները պարգեւավճարներ չեն ստացել: Ընդդիմադիր խմբակցությունների գործավարներն ու փորձագետները նույնպես պարգեւավճարի չեն արժանացել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը, եւ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվել ԱԺ նախագահութունը:
Հարցն ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին ուղղեցինք: «Քանի որ պատգամավորները չեն գալիս աշխատանքի, իրենց օգնականները հայեցողական պաշտոնի մարդիկ են: Նրանք, ենթարկվելով պատգամավորներին, աշխատանքի չեն գալիս: Հաշվի առնելով պատգամավորների ու նրանց օգնականների բացակաները՝ որոշվել է, որ պարգեւավճար են ստանալու միայն նրանք, որ պատշաճ կերպով աշխատանքի են եկել»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Խաչատրյանը: Ի՞նչ է ստացվում. օրվա իշխանությունն անգամ պատգամավորների՝ առանց այն էլ ոչ բարձր աշխատավարձ ստացող օգնականների դեպքում է «իմ ու քո անում», մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանում:
Հավելենք, որ կան ՔՊ-ական շատ պատգամավորների օգնականներ, որոնք ամիսներով աշխատանքի չեն հաճախում, նրանց դռները կողպված են, բայց քանի որ իշխանական պատգամավորի օգնական են, նաեւ պարգեւատրվում են՝ աշխատանքի չգալու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1168 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
955 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»