211652_close_icon
views-count2227 դիտում article-date 12:55 14-10-2022

ՆԱՏՕ դաշնակիցներն Ուկրաինային ՀՕՊ համակարգեր են մատակարարում

Միացյալ Նահանգները պնդում է, որպեսզի դաշնակիցներն Ուկրաինայի համար փոքր կտորներով ՀՕՊ ցանց ապահովեն՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի հետ համատաղելի սարքավորումներ՝ գերժամանակակից եւ ավելի հին, ռազմավարական թիրախների պաշտպանության համար, տեղեկացրել է AFP-ը։

«Այն, ինչ (ուկրաինական) ղեկավարությունը երել նշել է որպես ամենաանհրաժեշտ, հակաօդային պաշտպանության միջոցներն են»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը 50 դաշնակից երկրների հանդիպումից հետո, որոնք համակարգում են իրենց ռազմական աջակցությունը Կիեւին։

Բայց որպեսզի Ուկրաինան պաշտպանեն Ռուսաստանի տարբեր սպառնալիքներից, անհրաժեշտ կլինի ստեղծել հակաօդային պաշտպանության համակարգ՝ բաղկացած մի քանի մակարդակներից, ասել է գեներալ Մարկ Միլին։

«Այն, ինչ դուք տեսնում եք,  փոքր հեռահարության համակարգեր են, հետո՝ միջին հեռահարության, իսկ հետո՝ հեռու եւ ավելի մեծ հեռահարության»,- ասել է նա։

Այս երեք մակարդակները կպաշտպանեն խոշոր քաղաքները եւ Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքը ռուսական բալիստիկ եւ թեւավոր հրթիռներից, ինչպես նաեւ դրոններից։

«Այդ համակարգերը չեն վերահսկում Ուկրաինայի ամբողջ օդային տարածքը, բայց նախատեսված են գերակա թիրախների վերահսկման համար, որոնք Ուկրաինան պետք է պաշտպանի»,- ասել է Միլին։

Վաշինգտոնը խոստացել է Ուկրաինային տրամադրել փոքր եւ միջին հեռահարության NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնցից առաջին երկուսն առաջիկայում կլինեն Ուկրաինայում։ Նա նաեւ Raytheon-ին պատվիրել է եւս վեցը, բայց այդ մատակարարումները կարող են ուշանալ 2-3 տարի։

Գերմանիան մատակարարել է վերջին սերնդի Iris-T ՀՕՊ առաջին համակարգը, բայց Կիեւը մյուս երեքին պետք է սպասի մինչեւ հաջորդ տարի։ Միջին հեռահարության համակարգը նախատեսված է ոչ մեծ քաղաքի պաշտպանության համար։

Այս գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը դաշնակիցներին կոչ է արել  տրամադրել իրենց ունեցած զենիթային սարքավորումները, անգամ եթե դրանք հին են եւ եթե համապատասխանում են ՆԱՏՕ չափորոշիչներին;

Իսպանիան առաջինն է դրական արձագանքել այս կոչին. այս երկիրն Ուկրաինա կուղարկի միջին հեռահարության Hawk չորս զենիթահրթիռային համալիր, որոնք առաջին անգամ հայտնվել են սառը պատերազմի ժամանակ, բայց տարիների ընթացքում արդիականացվել են։

Դրանք այլեւս չեն օգտագործվում ԱՄՆ զինված ուժերում եւ փոխարինվել են ավելի ժամանակակից Patriot-ներով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կտրամադրի «ռադարներ, համակարգեր եւ հրթիռներ գրոհներից (ուկրաինացիների) պաշտպանության համար»։ Նա չի ճշտել, թե ՀՕՊ ինչ տեսակի մասին է խոսքը, բայց ամերիկացի զինվորականների ներկայացուցիչը նշել է SAMP/T համակարգի մասին, որը հայտնի է որպես «Մամբա»։ Դրանից կա Ֆրանսիայի, Իտալիայի եւ Սինգապուրի զինանոցում։

Ֆրանս-իտալական համակարգը ներկայում ՆԱՏՕ ՀՕՊ մի մասն է կազմում։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կուղարկի AMRAAM հրթիռներ, որոնք արձակվում են ԱՄՆ-ից մատակարարվող NASAMS-ներից։

Վաշինգտոնը հետաքրքրված է նաեւ Spada 2 000 համակարգերով, որոնք, ինչպես եւ Mamba-ն, արտադրում է եվրոպական MBDA ընկերությունը։

Սա միջին բարձրության եւ հեռահարության համակարգի արդիականացված տարբերակն է, որը 1980-ականներից առկա է Իտալիայի զինանոցում։

Բալիստիկ հրթիռներից պաշտպանության համար Վաշինգտոնը  դիտարկում է նաեւ Ուկրաինային Patriot մարտկոցների տրամադրման հնարավորությունը։ Վաշինգտոնը փորձում է համոզել նաեւ Իսրայելին՝ «Երկաթե գմբեթ» համակարգի մասեր տրամադրելու համար։

Այն բանից հետո, երբ համակարգերը տրամադրվեն, ուկրաինական ուժերը պետք է ուսուցանվեն դրանք օգտագործելու համար, ինչպես նաեւ «համոզվեն, որ դրանք կարող են կապված լինել հրամանատարա-վարչական համակարգերի եւ կապի համակարգերի հետ, եւ համոզվեն, որ նրանք ունեն ռադարներ, որպեսզի կարողանան որսալ թիրախները»,- ասել է Միլին։ «Դա բավական դժվար է տեխնիկական տեսակետից»,- ավելացրել է Միլին՝ նշելով, որ դրա համար ժամանակ է պետք։

Նմանատիպ նյութեր