211652_close_icon
views-count1653 դիտում article-date 12:15 14-10-2022

Հարգելի՛ ընկերներ, հավաքական արևմուտքին Հայաստանն ու հայ Ազգը չի հետաքրքրում․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Հասկանում եք չէ՞, որ հավաքական արևմուտքը ռուս-ուկրաինական ճակատում կրում է ահռելի կորուստներ, թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մարդկային: Դրանից ելնելով, արևմուտքը գնում է սադրանքների, որ Հարավային Կովկասում ստեղծի ՌԴ-ի համար նոր գլխացավանք, ասել է թե՝ բացում է երկրորդ ճակատ: Վերջին օրերի Մակրոնի, Բորելի և ԱՄՆ-ը պետդեպի բոցաշունչ հայտարարությունները վկալում են հենց վերոնշված փասթերը:

Վստահեցնում եմ ձեզ, հարգելի՛ ընկերներ, որ հավաքական արևմուտքին Հայաստանն ու հայ Ազգը չի հետաքրքրում, նրանց հետաքրքրում է միայն իրենց պետական և սոցիալ-տնտեսական շահերը, որը այս պահին ապրում է խորը ճգնաժամ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր