211652_close_icon
views-count967 դիտում article-date 17:06 02-05-2023

«Հարգելի» չիշխանություն, շարունակեք քվեարկել Հայաստանի շահերին և Ռուսաստանի դեմ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինձ հասած տեղեկությունների ՌԴ-ը «Ռոսսելխոզնադզոր»-ը օրեր առաջ հայտնաբերել է Հայաստանից ֆարերյան սաղմոնի մատակարարման անօրինական սխեմա:

Ըստ տեղեկության, 2023 թվականի ապրիլի 24-ին սահմանային անասնաբուժական հսկողության արդյունքում ծառայությունը Վերին Լարսի անցակետում, ըստ փաստաթղթերի, հայտնաբերել է սառեցված սաղմոն տեսակի ձկնամթերք։ Արտադրանքը ներմուծվում էր  Հայաստանից՝ Սանկտ Պետերբուրգում ռուս ստացողին Մաքսային միության անասնաբուժական վկայականի ուղեկցությամբ։ Ըստ նույն աղբյուրի փաստաթղթային ստուգման ընթացքում Ռոսսելխոզնադզորի տեսուչներին է ներկայացվել Ֆարերյան կղզիների արտահանման վկայագրի պատճենը, որը տրվել է հայ ձեռներեցի այդ ապրանքների մատակարարման համար։

Կասկածելով Ռուսաստան անասնաբուծական ապրանքներ ապօրինի ներմուծելու փորձի մեջ՝ «Ռոսսելխոզնադզորը» դիմել է Ֆարերյան կղզիների սննդի և անասնաբուժության պետական ​​ծառայությանը՝ խնդրելով հաստատել, որ անասնաբուժական վկայական է տրվել Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության մասնակցին ապրանքներ մատակարարելու համար, Ֆարերիայի անասնաբուժական ծառայությունը չի հաստատել գրանցման փաստը։ 

«Հարգելի» չիշխանություն, շարունակեք քվեարկել Հայաստանի շահերին և Ռուսաստանի դեմ, վերջը աննախադեպ տնտեսական «բում» ա լինելու՝ պայթի ձեզ էլ հետը կտոր-կտոր անի»:

Նմանատիպ նյութեր