211652_close_icon
views-count1138 դիտում article-date 09:47 26-05-2023

Հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների. հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու, հը՞ պարոնայք, արժանապատիվ ապրոլո՞ւ, թե՞ էլի հանցավոր կերպով լռելու եք ու ծառայեք օտարին:

Պարոնայք, հիշեք մեր պատմությունը, որ միշտ մտավորականներն են ձևավորել հանրային կարծիք, և այս օրհասական պահին կրկին հիշեմ հայ ժողովրդի զավակ՝ մեծն Փարաջանովին. «Ստրկությունը սկսվում է լռությունից», ինչ ասեմ, լռեք պարոնայք, լռեք»:

Նմանատիպ նյութեր