2086 դիտում
23:16 15-10-2022
Իրանը հայտարարել է Հայաստանում ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը շաբաթ օրը հայտարարել է Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագծի գործարկման մասին՝ եվրասիական երկրներ արտահանելու համար։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
«Իրանական ավտոարտադրողը և հայ ներդրողը պատրաստակամություն են հայտնել գործարկել իրանական ավտոմեքենաների արտադրության հոսքագիծը։ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարությունները հետևում են այս գործընթացին»,- ասել է նա։ Նրա խոսքով, նախնական պայմանավորվածություն է կնքվել Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրություն սկսելու վերաբերյալ, և այս համաձայնագրի հիման վրա պատրաստվում են ծրագրային հիմնավորումները։ «Ներկայում հայկական մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանում և դրանք վաճառում երկրի շուկայում»,- պարզաբանել է Փեյմանփաքը։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստան է արտահանվել իրանական «Iran Khodro» ավտոարտադրողի 200 արտադրանք։
Պաշտոնյան ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը եվրասիական տարածաշրջանի երկրների թվում է, այդ երկրներին առևտրային տուրքեր չի վճարում։ «Մենք հուսով ենք առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և Հայաստանը վերածել իրանական ապրանքների արտադրության և արտահանման կենտրոնի»,- ընդգծել է նա։
Փեյմանփաքը նշել է, որ ներկայում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումներ են իրականացվում։

Նմանատիպ նյութեր
805 դիտում
14:47 12-05-2015
«Apple» հայտարարել է Չինաստանում անտառների պաշտպանության ծրագրի գործարկման մասին
Այս բաժնից
949 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1027 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1342 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ