211652_close_icon
views-count4932 դիտում article-date 14:45 16-10-2022

Ռուսաստանի զորավարժարաններից մեկում կրակոցներ են հնչել, կա առնվազն 11 զոհ, 15 վիրավոր

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում տեղի ունեցած հրաձգության մասին, հաղորդում է Tass-ը։ 

Նշվում է, որ զորավարժարանում զինվորների էին նախապատրաստում  Ուկրաինա ուղարկելու համար։

Հաղորդվում է առնվազն 11 սպանվածի և 15-ը վիրավորի մասին:

ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ ռազմաճակատ մեկնելու պատրաստվող «կամավորների» վրա կրակ են բացել ԱՊՀ երկրներից 2 քաղաքացիներ: 11 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Սպանվել են նաև 2 կրակողները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։

Նմանատիպ նյութեր