54170 դիտում
17:26 16-10-2022
Լարված իրավիճակ՝ Երևանում. Արաբկիրում էլիտար շենքեր կառուցողի կողմից երեխաների խաղահրապարակի հաշվին ստեղծվում է «մահվան ճանապարհ», երեխաները դիմում են քաղաքապետին՝ միթե Ձեզ չի հուզում մեր անվտանգությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի մի քանի բազմաբնակարանային շենքերի ու սեփական տների բնակիչներ հավաքվել էին Մամկոնյանց 58/6 շենքի մոտ ու պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետարանը հստակ պատասխան տա, թե ինչու է այդ հատվածում էլիտար շենքեր կառուցողին թույլատրել, որպեսզի բնակիչների համար այդ հատվածը դարձնի «սև թուղթ»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այնպես չի, որ դժգոհում ենք, որ Երևանում շինարարությունը մեծ թափ է ստացել, գովելի է և խրախուսում ենք այդ ամենը, բայց եթե պետք է ինչ-որ էլիտար շենքեր կառուցեն ու վտանգեն բազմաթիվ բնակիչների կյանքը, դա անընդունելի է։ Այդ նոր կառուցվող շենքերը ունեն 2 ճանապարհներ, որտեղով անվտանգ մարդիկ կարողանում են երթևեկել։ Հիմա չգիտես՝ որ մի «ծալապակասի» ուղեղով է անցել, որ այդ հատվածում նման վիճակ ստեղծի։ Ո՞վ է տեսել, որ պետք է բնակիչների ու երեխաների հաշվին այս հատվածը սարքեն մահվան ճանապարհ։ Այս հատվածում միշտ երեխաներ են խաղում՝ ոչ թե 10, 20, 30, այլ 300-ից ավելի։ Ամռանը հեծանիվ են քշում, ինքնագլոր, ու եթե այդ հատվածը բացեն ու ստեղծեն ճանապարհ, վստահ ենք՝ ամեն օր երեխաներ են ընկնելու ավտոմեքանաների տակ, իսկ այդ ժամանակ մենք չգիտենք՝ ինչ ընթացք կստանան մեր գործողությունները։ Երբ այդ շենքերը կառուցում էին, կառուցողները հանդիպեցին բնակիչներիս հետ ու սարեր էին խոստանում որ այստեղ ոչ մի ավտոմեքենայի ճանապարհ չի բացվելու, այլ միայն իրենց կողմից ստեղծվելու է հետիոտների համար անցման վայր։ Բայց փաստորեն, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու երևի հասկացան, որ ախորժակն ուտելիս է բացվում, ու հիմա իրենց սև գործն են ուզում անեն մի ամբողջ թաղամասի բնակիչներիս նկատմամբ։ Մենք գիտենք, որ նախկինում Երևանի քաղաքապետարանը թույլտվություն է տվել բայց մի քանի օր անց, չգիտես ինչու, չգիտես ինչ պայմաններով որոշում են տալիս, որ այդ ճանապարհը պետք է բացվի։ Այս ճանապարհի բացման թույլտվություն տվողին կարելի է մի հարց տալ՝ դուք էկել, տեսե՞լ եք, եթե էկել, տեսել եք, հետաքրքիր է, մարմնի ո՞ր մասով եք մտածել։ Ձեզ չի՞ հետաքրքրում երեխաների ու տարեցների անվտանգությունը։ Վերանայեք ձեր հակամարդկային որոշումը, հակառակ դեպքում ողջ թաղամասի բնակիչներով կդիմենք ամենակտրուկ միջոցների։ Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններ անելուց, քանի որ տեղեկացել ենք, որ Արաբկիր վարրական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը նույնպես դեմ է, որ այդ ճանապարհը բացվի։ Առաջիկայում էլ մեր թաղամաս է ժամանելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով, եթե տեսնի այդ ամենը, վստահ ենք՝ որոշում կկայացվի՝ ի շահ բնակչի»։
Այսօր բողոքի ակցիային միացել էին նաև երեխաներ, ովքեր Երևանի քաղաքապետից պահանջում էին՝ ասելով. «Մեզ անվտանգություն է պետք, մի խախտեք մեր անվտանգությունը»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34691 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ