211652_close_icon
views-count2245 դիտում article-date 23:14 17-10-2022

Վան Եղիազարյան. «Google-ում մեր «Նարե» երգի բնութագրի մեջ գրվում է հնդկական և թուրքական երգ». exclusivelife.am

«Նեմրա» ռոք-խմբի մենակատար Վան Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Google-ում մեր «Նարե» երգը փնտրելուց հետո բնութագրի մեջ՝ ժանրի բաժնում գրվում է հնդկական և թուրքական երգ: Մի քանի օրվա աշխատանքից հետո մեզ հաջողվել էր ավելացնել հայկական ժողովրդական ժանրը, բայց ենթադրում ենք, որ մեծ աշխատանք է տարվում, որ հայկական մասը հանվի և այս պահին նրանց դա հաջողվել է:

 Կարող եք դուք էլ ձեր կողմից feedback բաժնում բացատրել, որ սա հայկական ժողովրդական երգ է և հնդկական ու թուրքական մշակույթի հետ կապ չունի»:

Աղբյուրը՝ Exclusivelife.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր