211652_close_icon
views-count819 դիտում article-date 16:29 18-10-2022

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուների դեմ

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուների դեմ։ Գրում է «Ազատությունը»։

Սև ցուցակում ընդգրկվել է 11 պաշտոնյա, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների և 4 կազմակերպության, որոնց Բրյուսելը մեղադրում է Իրանում սեպտեմբերի կեսերին Մահսա Ամինիի մահվան պատճառով բռնկված բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու համար։

Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել նաև Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները՝ Ռուսաստանին անօդաչու սարքերի հնարավոր մատակարարումների հետ կապված։

Իրանը հերքում է Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանին զենք մատակարարելու մասին պնդումները, հայտարարելով, որ այդ տեղեկությունները հատուկ տարածում են արևմտյան աղբյուրները։

Նմանատիպ նյութեր