211652_close_icon

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալումից ազատ է արձակվել․ Tert.am

views-count1845 դիտում article-date 15:13 18-10-2022
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է և նա քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ալեքսանյանի փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

Նա նշեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննությունը դեռևս շարունակվում է։

«Դատարանը 15 րոպե ընդմիջումից հետո այս պահին շարունակում է կալանքի միջնորդության քննությունը, ակնկալում ենք արդար դատական ակտ»,- ասաց փաստաբանը։

Նմանատիպ նյութեր