211652_close_icon
views-count1087 դիտում article-date 16:12 26-09-2023

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվել․ ՔԿ

Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում։

Այս մասին հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը․

«Նախօրեին տեղեկացվել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ց․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրանք ազատ են արձակվում ձերբակալումից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Հ․Գ․ Զուտ հնարավոր հարցերը կանխելու համար նշեմ, որ այս պահի դրությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»։

Նմանատիպ նյութեր