211652_close_icon
views-count35465 դիտում article-date 19:42 18-10-2022

Պարզվել է երեկ Արմավիրում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ազգակաների ինքնությունը. բախվել էին Mercedes-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Մանուկ Մելիքսեթյանը, իսկ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանը։

Վթարի հետևանքով Է. Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ, իսկ Մ. Մելիքսեթյանը՝ «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Գիտակցության չգալով մահացել է նաև «Արմավիր» ԲԿ տեղափոխված Opel-ի ուղևոր՝  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մելիքսեթյանը։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հավաստի էին, երբ հայտնել էինք, որ մահացածները ազգականեր  են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել էին Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» ԲԿ, իսկ ուղևորը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ «Վաղարշապատ» ԲԿ, Mercedes-ի վարորդն էլ տեղափոխվել էր Երևանի «Նաիրի» ԲԿ։

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ էր ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր