61651 դիտում
23:22 22-06-2021
Պարզվել է երեկ Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 1-ամյա երեխայի ինքնությունը. 7 վիրավորներից մեկն էլ նրա երկվորյակ եղբայրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության, թիվ 5 կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 21-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Կարեն Մ.-ն:
Վթարի հետևանքով նրա դուստրը, 1-ամյա Էլեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, մահացածի երկվորյակ եղբայրը՝ 1-ամյա Ալեն Մ.-ն, 37-ամյա Արմիեն Ե.-ն, 15-ամյա Մարետա Մ.-ն, 37-ամյա Արման Պ.-ն, 35-ամյա Թագուշ Ծ.-ն և 3-ամյա Արտյոմ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վարորդ Կարեն Մ.-ն և վիրավորներից Արման Պ.-ն ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ:
Վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության ճամբարակի բաժնի պետ Սասուն Հարությունյանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, որտեղից ժամանաել են Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Ճամբարակի Ռազմական ոստիկանության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:
Վթարի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչութան թիվ 5 կայազորային քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից